Меню
Путеводитель
Об Армении
Получение визы
Регионы Армении
История Армении
Армянская церковь
Айоц Ашхар
Курорты Армении
Фото Армении
Деятели культуры
Армянская кухня
Нарды
Карты
Тур. маршруты
Тур операторы
Ереван
Полезные ссылки
Армянский алфавит
Спорт
Конкурс Мисс Интернет Армения Miss Internet Armenia
Литературные странички
Контакты
Айоц Ашхар
Карабах
Нахичеван
Джавахк
Васпуракан
Джуга (Джульфа)
Землячество Нахичеванских Армян
Международный клуб тбилисцев
Газета "Нахичеван"
Газета "Тбилисцы"
Поиск
TV/Радио
TV/Радио
СМИ
АРМЯНСКИЕ СМИ
Список «СМИ» по энциклопедии фонда «Хайазг»
Top
Рейтинг@Mail.ru

Rambler's Top100



Сервисы
Музеи
Театры
Рестораны
Бары
Кафе
Ночные Клубы
Казино
Транспорт
Связь
Медицина
Медицина
Долголетие
Наука
Наука в Армении

Национальная Академия Наук Армении

Армянская Технологическая Академия

Медицинская Академия Армении

Армянский филиал МАНЕБ

Армянский филиал Российской академии естественных наук

Инженерная Академия Армении
CD / DVD
CD об Армении
CD / DVD диски
Интервью г-на Ара Папяна (на армянском): Продолжение
Категория: Айоц Ашхар | Новость от: Admin | 07.09.2009, 11:25

Այսօր, մեր պարագայում, մենք գրեթե ունենք երկրորդ տարբերակը, երբ Հայաստանի Հանրապե-
տության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման
մասին արձանագրության 5-րդ կետով փորձ է արվում սովետա-թուրքական սահմանի հայաստանյան
հատվածն ամրագրել որպես Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահման:
Գրում եմ գրեթե ունենք, որովհետև, թեև նշյալ կետով վկայակոչվում են միջազգային իրավունքի
համապատասխան պայմանագրերը, որոնք որոշել են (define), այդ սահմանը, սակայն այդպիսիք բնավ
չկան: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև
սահմանը որոշվել է ոչ թե պայմանագրով, այլ իրավարար վճռով, 22.11.1920թ. (arbitral award):
Հայաստանի և Թուրքիայի ընդհանուր սահմանն իբր որոշող՝ այսինքն սահմանի նկարագրական
մասը պարունակող և ՙպայմանագիր՚ անուն ունեցող 3 փաստաթուղթ կա. Ալեքսանդրապոլի
պայմանագիրը (03.12.1920թ.), Մոսկվայի պայմանագիրը (16.03.1921թ.) և Կարսի պայմանագիրը
(13.10.1921թ.): Թեև այս 3 փաստաթղթերն էլ ունեն ՙպայմանագիր՚ անվանումը, այսուհանդերձ
նրանցից և ոչ մեկը միջազգային իրավունքի տեսանկյունից պայմանագիր չէ: Նշյալ բոլոր
պայմանագրերը կնքած կողմերից և ոչ մեկը կնքելու պահին չի ունեցել նման լիազորություն, այսինքն՝
չի եղել միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ:
Նշյալ պայմանագրերից և ոչ մեկը չի կնքվել Թուրքիայի կողմից, այլ կնքվել է Թուրքիայի ազգային մեծ
ժողովի կառավարության կողմից, որը 1920-21թթ. ընդամենը ապստամբական շարժման գործադիր
մարմին էր: Միջազգային իրավունքի և գործող սահմանադրության տեսանկյունից այդ ժամանակ
երկրի սուվերենն ու օրինական իշխանությունը սուլթան-խալիֆն էր: Նա երկիրը լքել է միայն 1922թ.
նոյեմբերին, ի դեպ առանց գահից հրաժարվելու, իսկ Թուրքիայի Հանրապետությունը հռչակվել է
1923թ. հոկտեմբերի 29-ին: Հետևաբար, քեմալականների օրինական իշխանության մասին կարելի է
խոսել միայն ամենաշուտը 1922-1923թթ. հետո:
Մի փոքր ավելի ուզում եմ անդրադառնալ Կարսի պայմանագրին: Ես չգիտեմ, թե
արձանագրության մեջ հիշատակվող սահմանը որոշող համապատասխան պայմանագրեր,
(ուշադրություն դարձրեք հոգնակի թվին) ասելով հայկական կողմն ի՞նչ նկատի ունի, սակայն ոչ
հայկական կողմերը, շեշտում եմ կողմերը, առաջին հերթին նկատի ունեն Կարսի պայմանագիրը:
Դրա մասին ես տեղեկություն ունեմ նաև ոչ հայկական դիվանագիտական աղբյուրներից:
Կարսի պայմանագիրը երկկողմ պայմանագիր է, որը մի կողմից ստորագրվել է Թուրքիայի
ազգային մեծ ժողովի կառավարության, մյուս կողմից՝ Հայկական ՍՍՀ, Վրացական ՍՍՀ և
Ադրբեջանական ՍՍՀ միջև, ՌՍՖՍՀ մասնակցությամբ (Այս վերջին ձևակերպումը մինչև հիմա ինձ
համար անհասկանալի է): Թուրքական կողմի կարգավիճակի, ավելի ճիշտ՝ կարգավիճակի
բացակայության մասին, արդեն խոսեցինք:
Անդրառանանք սովետական հանրապետությունների, մասնավորապես Հայկական ՍՍՀ
կարգավիճակին: Ըստ միջազգային իրավունքի մասնագետների3 (չշփոթել սովետական քարոզիչների
հետ) սովետական հանրապետությունները երբևէ չեն ունեցել միջազգային ինքնություն (international
personality), չեն հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտ, հետևաբար իրավասու չեն եղել
կնքելու միջպետական պայմանագրեր: Մասնավորապես, ԱՄՆ Սենատը 1924թ. հունիսի 3-ին ընդունել
է №245 բանաձևը, որում հստակորեն նշել է, որ Հայկական պետությունը կործանվել է Սովետական
Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ գործունեության արդյունքում (Turkey joined with Soviet Russia in
the destruction of the Armenian State)4: ԱՄՆ բազմիցս պաշտոնապես վերահաստատել է իր այս
դիրքորոշումը: Եթե 1921թ. չի եղել հայոց պետություն, ինչպե՞ս էր այն կարող պայմանագիր կնքել:
Այսպիսով, ակնհայտ է, որ 1921թ. հոկտեմբերին ստորագրված Կարսի պայմանագիրը, ինչպես
նաև դրան նախորդած Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերը, կնքվել են միջազգային
իրավունքի անբեկանելի հիմնարար մի շարք սկզբունքների՝ jus cogens-ների կոպիտ խախտումով:
Հետևաբար կնքման պահից դրանք անվավեր են, քանի որ Պայմանագրերի իրավունքի մասին
Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 53-րդ հոդվածը (Vienna Convention on Law of Treaties, Vienna, 1969),
միանշանակորեն ամրագրում է, որ ՙպայմանագիրն անվավեր է, եթե կնքելու պահին այն հակասել է
միջազգային ընդհանուր իրավունքի որևէ անբեկանելի հիմնադրույթի՚ (այսինքն՝ jus cogens-ի) (A treaty
is void, if at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm of general international law)5:
Անօրինական փաստաթղթերը չեն կարող օրինական սահմանի հիմք հանդիսանալ:
Արա Պապյան
ՙՄոդուս վիվենդի՚ կենտրոնի ղեկավար
3 սեպտեմբերի, 2009թ.

1 The Encyclopedia of International Boundaries, (ed. by Gideon Biger, in collaboration with The International Boundaries Research Unit),
University of Durham, England, 1995.
2 Michel Bothe, Boundaries, Encyclopedia of Public International Law, v. I, Amsterdam, 1992, p. 448.
www.wilsonforarmenia.org
3 John N. Hazard, Soviet Republics in International Law, Encyclopedia of Public International Law, v. IV, Amsterdam, 2000, p. 525-529.
4 The Armenian Review, vol. 30, No. 3-119, 1977, p. 286.
5 Anthony Aust, Modern Treaty Law and Practice, Cambridge, 2000, p. 382.
LANGUAGE/ЯЗЫК
ENGLISH РУССКИЙ
Заказ гостиницы
Забронируй и получи возврат в размере 10%.
Аэропорт
Аэрофлот
Расписание
Курсы валют
Обменный курс Центрального банка
Банки Армении
Обменники
Гостиницы
Гостиницы
Квартиры и дома Недвижимость в Армении
ПРЕДЛАГАЕМ
ПРЕДЛАГАЮ УСЛУГИ
ВУЗ-ы Армении
ВУЗ-ы Армении


ГУ-ВШЭ

Посольства Консульства
Посольства
Консульства
Искусство
Музыка
Живопись
Кино
Театр
Скульптура
Керамика
Ковры/Гобелен
Ювилирное дело
Народное творчество
Мода
Горнолыжный курорт Армении
Цахкадзор
Бизнес
Выставки
Справочник предприятий Армении
Экспорт/Коммерция
Бизнес-каталог Армении
Софт для бухг. и банков
Литература об Армении
Литературные странички
Армянская литература
Дом книги
История
Матенадаран
Мед.библиотека
Средневековая литература
Библиотеки Армении
E-библиотеки
Союз библиотек
Нац.библиотека
Детск.библиотека
Библиотека им. Иссаакяна Республиканская научно-техническая библиотека
Счётчик
Пн: 327
Вт: 309
Ср: 340
Чт: 461
Пт: 122
Сб: 283
Вс: 360
Всего: 2147195
Рекорд: 3249
OnLine: 7
Сайты наших партнёров
ПАРТНЕРЫ

Сети, компьютеры....

Игры для сотовых...
Работа в Армении
http://www.job.am http://www.list.am/ru http://careercenter.am
Погода
ПОГОДА В ЕРЕВАНЕ

Реклама Google
Armenian Travel Guide