|
Категория: Айоц Ашхар |
Новость от: Admin | 27.02.2009, 18:37

ՙՙ1.500.000+1՚ Հայրենիք-Սփյուռք Մշակութային կամուրջ՚ Հ./Կ.-ն հիմնվել է 01.09.2008թ.: Հիմնադիր նախագահն է երգիչ-երգահան, պրոդյուսեր Արման Ավետիսյանը: Ձայնագրել և տեսահոլովակ ենք նկարահանել Արմանի հեղինակային երգին, նվիրված Հրանտ Դինքի վառ հիշատակին: 15.09.2008թ.-ին նշել ենք Հրանտ Դինքի ծննդյան 54-ամյակը: Բարեգործական աջակցություն է ցուցաբերել Հայաստանում ռուսական համայնքին «Единая день России» օրվա կապակցությամբ միջոցառմանը երաժշտական մասով, 18.12.2008թ.-ին ստեծեցինք հայ-ռուսական եղբայրական կամուրջ, մեզ միացան ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնը, ՙՕ.Դ.Ա.ԼՈՒՉ՚ հ/կ-ն և ՙՎանուհի՚ ռուս. երիտասարդական բարեգործական կազմակերպությունը: Բարեգործական համերգը նվիրված էր հաշմանդամներին և պատերազմի ու ոստիկանության վետերաններին: Երեկոն սկսվեց Հայաստանի և Ռուսաստանի հիմներով, որից հետո 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց հայոց ցեղասպանության զոհերի և Հրանտ Դինքի վառ հիշատակին, որից հետո հնչեց մեր կազմակերպության հիմնը, որը կոչվում է 1.500.000+1 Հրանտ Դինքի վառ հիշատակին: 31.12.2008թ.-ին , տարեմուտի կապակցությամբ, մեր բարեգործական ակցիաին աջակցություն ցուցաբերեց Արզնի Թ.Տ.Խ. Բ.Բ.Ը.-ն: Խորին շնորհակալություն ենք հայտնում ազգասեր, բարերար Ջանվելյան ընտանիքին:
Սերտ կապերի մեջ ենք և գաղափարակից միջազգային հայ-ռուսական կազակների միության հետ,որը գլխավորում է միջազգային հայ-ռուս կազակ-ների միության ատաման, գեներալ-մայոր Սերգեյ Մադաթյանը: 2009թ.-ի հունվարի 19-ին Հրանտ Դինքի մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ, քայլերթով, հայ-ռուս կազակական միության հետ միասին, հարգանքի տուրք մատուցեցինք Ծիծեռնակաբերդի Մալաթիա հուշակոթողի մոտ: Դուդուկի նվագակցությամբ ծաղկեպսակներ դրեցինք և ճերմակ աղավնի բաց թողեցինք ի նշան խաղաղության: Երթը խորհրդանշում էր և' հարգանքի տութք, և' բողոքի ակցիա Թուրքիայի կառավարության դեմ` պահանջելով արդար դատավարություն, մարդասպանի խստագույն պատիժ և բացահայտել դաժան պատվիրատուին: Ցասմամբ դատապարտում ենք Թուրքիայի իշ-խանություններին:


2009թ.-ի հունվարի 28-ին հայ-ռուսական կազակների միության ժողովի ժամանակ, որը նվիրված էր հայոց բանակի 17-րդ տարելիցին, մեր կազմա-կերպության նախագահը և կազմակերպության երաժշտական գեղ.ղեկավար Վադիմ Զակինյանը, որը մասնակցել է Արցախյան պատերազմին, պարգևատրվեցին հայ-ռուսական կազակների միության պատվոգրերով:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հիլլարի Քլինթոնին, հայոց ցեղասպանությունը ճիշտ ներկայացնելու համար, հուսալով,որ իր խոստումը կկատարի:
Շնորհակալություն ենք հայտնում Լևոն Հայրապետյանին` Արցախյան մեծ հարսանիքը կազմակերպելու համար: Մենք ուղղորդվում ենք Հրանտ Դինքի գաղափարախոսություններով, ունենք բազում ծրագրեր, առաջնայինն է Հրանտ Դինքի հավերժացման ծրագիրը, և ազգային հարցերը:
Ցանկացողները կարող են միանալ:
<<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ
ՀՀ Երևան, Վ. Սարգսյան 4
2474500322940010 AMD
2474500322940020 USD
2474500322940030 EUR
2474500322940040 RUR
Հեռախոս` +374 99 307037
E-mail: CULTURALBRIDGE1500000PLUS1@YAHOO.COM


|
|