|
Категория: Айоц Ашхар |
Новость от: Admin | 29.11.2019, 10:55
Ամերիկյան նոր ռազմավարությունը ուղղված է միաբևեռ աշխարհը պահելուն, աշխարհի հզորները պետք է հասկական, որ հողագնդին գեր հզոր գիշատիչներ պետք չեն
Ամերիկայի մայրամուտը կխախտի նաև Եվրոպայի
Քաղաքական կայունությունը և նրա միջազգային
Ազդեցությունը, Եվրամիությունը իր ծերացած
ազգաբնակչությամբ, ծննդաբերության անկմամբ,
խոշոր պետական պարտքերով, առաջատար
լիդեր լինելու ցանկության բացակայությամբ
չի կարող իրականացնել Ամերիկայի
համընդանուր դերը:
(Զ. Բժեզինսկի՝ ԱՄՆ խոշոր քաղաքագետ, փիլիսոփա)
Խորհրդային միության փլուզումը պայմաններ ստեղծեց 17-րդ դարում Եվրոպայից փախած անգլո-Սաքսերի այսօրվա հետնորդները իրենց դարավոր երազանքը իրականացնելուն՝ այն է երկրի մոլորակի աշխարհակարգը փոխելու և միաբևեռ դարձնելու ուղղությամբ: Անցած մեկ քառորդ դարը բացահայտեց, որ Ամերիկայի միջազգային միանձնյա “Ոստիկան” դառնալը այդպես էլ չստացվեց, փոխարենը մեծապես վարկաբեկվեց այդ երբեմնի օրինավոր երկրիը իրականում դարձավ մերօրյա երիտասարդ գիշատիչ մի պետություն, որը գործում է ուժի և սպառազինության դիրքերից: Պատմական հիշողություններից զուրկ մեր հայրենակիցների մի մասը տենչում է գնալ ԱՄՆ-Եվրոպա՝ վայելելու եվրոպական քաղաքակրթությունը: Մեր ժամանակ, եվրոպական փախստականների ճամբարներում որքան տարբեր ազգությունների փախստականներ կան, պակասը լրացնում են մեր հայրենակիցները՝ դառնալով տարաշխարհիկ գնչու: Վերհիշենք անցյալ դարի 1918-20 թվականները, երբ հրաժարվեցինք մեր ավանդական դարավոր բարեկամ Ռուսաստանից և վառ երազանքով գնացինք դեպի Եվրոպա, որդեգրեցինք Սևրի պայմանագիրը, ԱՄՆ-ի նախագահ՝ Բ. Վիլսոնի “մեծահոգի” առաջարկը Սենատում 11-3-ի հարաբերությամբ տապալվեց Հայաստանի մանդատը Վիլսոնյան “14” կետերը, որում Հայաստանի համար ոչինչ չկար, հետագայում ՝ Լոզունի կոնֆերանսում, Սևսրի պայմանագրի ստորագրողներ՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան և մյուսները հրաժարվեցին իրենց ստորագրողներից, Հայաստանը մնաց խաբված զոհի կարգավիճակում, կորցնելով իր տարածքի 70% և թողնելով 9,5 հազ. քառ. կմ. Դաշնակները երկրիը հանձնեցին կոմունիստներին, հետո դարձավ 29,8 հազ. քառ. կմ.: Մեր ժամանակի Ամերիկան 2018թ. համար ռազմական բյուջե է նախատեսել 700 մլրդ. դոլար, իսկ Ռուսաստանը Չինաստանի հետ միասին վերցրած չի գերազանցում 200 մլրդ սարհամանագիծը կամ 3,5 անգամ պակաս, գուցե Հյուսիսային Կորեայի հռթիռների փորձարկումների սարսափի ազդեցությունն է՞, որ ԱՄՆ-ի նախագահը ուղղակիորեն հայտարարեց, որ ԱՄՆ թիրախավորվել է խաղաղության ուժի միջոցով, նույն գաղափարն է արտահատել նաև Պենտագոնի ղեկավար՝ Ջեմս Մետիսի հայտարարությունը. “Ունենալով աշխարհում ամենահզոր ռազմական ուժը, ԱՄՆ հնարավորություն է տալիս իր դիվանագետներին խոսել ուժի դիրքերից”, հենց դա է պատճառը, որ մեր ԱԺ “դեղնակտուց ձագեր” ընդիմադիր “Ելք” –ականներըֆինանսավորվում և հանձնարարականներ են ստանում Ամերիկյան դեսպան Ռիչարդ Մելսից ու վստահ պարծենկոտ նապաստակների պես թովում են Ազգային Ժողովի շենքի միջանցքներում: ԱՄՆ-ի նախագահ՝ Թրամփը չի թաքցնում, մեջբերեմ. “Ռուսաստանը և Չինաստանը ձգտում են մարտահրավերներ նետել ամերիկյան ազդեցությանը հողագնդի վրա”: Իսկ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ղեկավար՝ Լեոնիդ Սլացկինայդ առիթով ասել է. “Ամերիկյան ազգային անվտանգության ռազմավարությունը ուղղված է ամերիկյան հեգեմոնիայի պահպանմանը և միաբևեռ աշխարհի կառուցմանը”: Օրերս “Globat” պարբերականը ուշագրավ փաստեր ներկայացրեց հանրությանը: Ամերիայի պետական և համա.. պարտքը կազմում է 60 տրիլիոն դոլար, այն դեպքում, երբ 1980 թ. այն կազմում էր 3 տրիիոն 8,5 միլիարդ դոլար: Այսօր Ամերիկան ապրում է իր պատմության ամենախոշոր “պարտքային պղպջակի” մեջ,- ամփոփում է պարբերականը: Բ. Օբամայի նախագահի պաշտոնը զբաղեցնելիս պետպարտքը 10,5 տրիլիոն էր, ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 50% չափով, իսկ այսօր պարտքի վերին շեմը 19,8 տրիլիոն դոլար կամ ՀՆԱ-ի 105%: Խորագիտակ քաղաքագետ և փիլիսոփա Զ. Բժեզինսկին 20-րդ դարի բարդ և աղմկահարույց երևույթների վերլուծությամբ, ամերիկացին իր շախմատային մեծ տախտակ, վերլուծականը մեկնաբանում է “Չլուծված ներքին և ձգձգվող արտաքին հինմախնդիրները,- նշոմ է հեղինակը,- կքամեն ԱՄՆ-ի բոլոր հյութերը, կբարոյալքեն հասարակությունը, կսասանեն նրա սոցիալական վարկանիշը, կկրճատեն նրա համընդհանուր վստահության վարկը, արդյունքում մոտավորապես 2025թ. միջազգային անկայունության ֆոնի վրա, ամերիկան դեֆակտո կզրկվի հաղթական հռչակված 21-րդ դարի տիրակալ լինելուց, Ֆ. Ռուզվելտին հաջորդող ամերիկյան նախագահներից ոչ մեկը չկարողացավ շարունակել և իրականացնել Ամերիկայի պատմության ընթացքում ամենախելացի նախագահ՝ Ֆ. Ուզվելտի պատգամները: Նա վախճանվեց 1945թ. ապրիլի 12-ին, չտեսավ նունիսկ Գերմանիայի վախճանը, դրա հետ միասին հօդս ցնդեցին միջազգային խաղաղության և դաշնակից երկրների բարեկամակամ համագործակցության ծրագրերը, որը մշակել ու փայփայել էր այդ մեծ ??? ու հանճարեղ քաղաքական գործիչը, Նա գտնում էր, որ ողջ մարդկության անվտանգությունը պետք է իրականացվի կոլեկտիվ անվտանգության ճանապարհով:” Ֆ. Ռուզվելտին և Ի. Ստալինին են պատկանում հողագնդի անվտանգության համար “ոստիկանի” այդ խոշոր գաղափարը (ԱՄՆ, ԽՍՀՄ, Անգլիա, Չինաստան) Յալթայի կոնֆերանսից հեետո ամենուրեք գովերքում էին պատերազմի ժամանակաշրջանի դաշնակիցների միությանը և հաշվի չէին առնվում տարբեր տնտեսագետների մանր հասկացությունները: Ֆ. Ռուզվելտի մահից հետո նոր նախագահ ընտրվեց Հ. Թրումենը, որը ՈՒ. Չերչիլի հետ հողագնդի վրա նոր աշխարհակարդ մշակելու գործին նվիրվեցին: Պոդստոմի կոնֆերանսը վերածվեց խոզերի երկխոսության, արդյունքում Հ. Թրումենը գոհունակությամբ հայտնեց Ի. Ստալինին ատոմային զենքի հաջող փորձարկման մասին, որը մեծապես փոխեց իրավիճակը:
Ժամանակը Երկիր մոլորակի բոլոր հատվածներում ծնում է նոր քաղաքական գործիչներ, որոնք նորովի են տեսնում աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական երևույթները: Այսօր հողագունդը կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին: Բոլորովին պատահական չի Ռուսաստան-Չինաստան դաշինքը ընդեմ ԱՄՆ-ի, որին միացավ Իրանը: Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի փորձարկումից սարսափի մեջ է ԱՄՆ: Օրերս ՄԱԿ-ում քննարկվող Ամերիկայի դեմ ներկայացվող հարցին դեմ քվեարկեցին աշխարհի 129 պետություններ և մի քանի տասնյակ ձեռնպահներ եղան: Ամերիկացիները պետք է հասկանան, որ երբեմնի իրենց օրինակելի երկիրը այլևս չկա: ԱՄՆ ու աշխարհի բոլոր պետությունները պետք է ձեռնամուխ լինեն հողագնդի վրա նոր աշխարհակարգ ստեղծելուն: Շուրջ մեկ քառորդ դար ԱՄՆ-ի միաբևեռ լինելու փաստը ապացուցեց աշխարհին, որ մարդկությունը պետք է սովորի սանձահարել հզոր գերիշխողներին: Ամերկացիները սիրում են թմբկահարել, որ իրենք Աստծո ընտրյալ ազգ են և պետք է աշխարհի վրա գերիշխեն, դա իհարկե հորինված հեքիաթ է: Իրականում այսօրվա Ամերիկան յուրօրինակ երիտասարդ գիշատիչ պետություն է: Նա գործում է ուժի և սպառազինության միջոցով և ոչ թե բանականության և օրինականության սկզբունքով, դա ցայտուն երևաց վերջին 25 տարների ընթացքում, աշխարհի աչքի առջև, մեծապես վարկաբեկվեց այդ երբեմնի օրինավոր երկիրը: Ժամանակն է, որ բոլոր հզորները հասկանան, որ երկիր մոլորակին հերհզոր գիշատիչ վիշապներ պետք չեն:
Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ
|
|