Меню
Путеводитель
Об Армении
Получение визы
Регионы Армении
История Армении
Армянская церковь
Айоц Ашхар
Курорты Армении
Фото Армении
Деятели культуры
Армянская кухня
Нарды
Карты
Тур. маршруты
Тур операторы
Ереван
Полезные ссылки
Армянский алфавит
Спорт
Конкурс Мисс Интернет Армения Miss Internet Armenia
Литературные странички
Контакты
Айоц Ашхар
Карабах
Нахичеван
Джавахк
Васпуракан
Джуга (Джульфа)
Землячество Нахичеванских Армян
Международный клуб тбилисцев
Газета "Нахичеван"
Газета "Тбилисцы"
Поиск
TV/Радио
TV/Радио
СМИ
АРМЯНСКИЕ СМИ
Список «СМИ» по энциклопедии фонда «Хайазг»
Top
Рейтинг@Mail.ru

Rambler's Top100



Сервисы
Музеи
Театры
Рестораны
Бары
Кафе
Ночные Клубы
Казино
Транспорт
Связь
Медицина
Медицина
Долголетие
Наука
Наука в Армении

Национальная Академия Наук Армении

Армянская Технологическая Академия

Медицинская Академия Армении

Армянский филиал МАНЕБ

Армянский филиал Российской академии естественных наук

Инженерная Академия Армении
CD / DVD
CD об Армении
CD / DVD диски
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Категория: Айоц Ашхар | Новость от: Admin | 02.02.2016, 16:53

Պավել Գեւորգի Սաֆյանը

ՆՈՐ ՆՈՐՔԸ ԴՐԱԽՏ ԴԱՐՁՐԱԾ ՍԻՍԻԱՆՑԻՆ
Պավել Գեւորգի Սաֆյանը ծնվել է 1926 թ.-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում, սերում է պատմական Սյունիքում հայտնի մելիք Սաֆրազյանների տոհմից:
1950 թ.-ին Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո մինչեւ 1957 թ.-նն աշխատել է ՀԼԿԵՄ Կենտկոմում որպես հրահանգիչ, որից հետո` ՀԿԿ ԿԿ-ում դարձյալ որպես հրահանգիչ: 1963-69 թ.թ.-ին եղել է ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղարը: Նրա աշխատած տարիներին էր, որ Սիսիանում լայն թափ ստացավ արդյունաբերության զարգացումը եւ արդյունաբերական նոր ձեռնարկությունների հիմնադրումը: Նրա աշխատասիրության, իրավիճակը ճիշտ գնահատել կարողանալու շնորհիվ միայն գյուղատնտեսության շրջանի համբավ ունեցող Սիսիանում լուրջ ուշադրություն դարձվեց նաեւ արդյունաբերության, առավելապես` շինարարական աշխատանքների ծավալմանը: Այսօր Որոտան գետի աջափնյա տարածքի վրա կյանք առած թաղամասը, շինարարական ժամանակակից կոմունիկացիաներով, կրթօջախներով, մշակութային եւ նախադպրոցական հիմնարկներով, մարզահրապարակներով, պուրակներով, կանաչապատ հանգստյան գոտիներով, քաղաքի երկու թաղամասերն իրար կապող միաթռիչք կամուրջով Պավել Սաֆյանի` Սիսիանի կուսշրջկոմի առաջին քարտուղար աշխատած տարիների վկայագրերն են: «Մենք Կենտկոմի համար չենք աշխատում, մեզ համար ենք աշխատում, մեր բնակչության համար:… Ում համար անում ենք, նա էլ իրավունք ունի մեզ գնահատել կամ` քննադատել»:
Սիսիանում աշխատած տարիներին էին, որ բացահայտվեցին ղեկավարի, կազմակերպչի, նորովի մտածողության պետական2011_61 պաշտոնյայի ունակությունները: Բայց նրան նոր թռիչք էր պետք, իսկ դա ճակատագրորեն նրա համար ստեղծել էր հենց ժամանակը, երկրի զարգացման հեռանկարը, եւ 1969 թ.-ին նա նշանակվում է աշխատանքի ՀԿԿ ԿԿ-ի ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի վարիչի պաշտոնում: Իսկ 1972-ին սկսվում է Պավել Սաֆյան ղեկավարի աստեղային ժամանակահատվածը, երբ նրան է վստահվում Երեւանի նորաստեղծ` Խորհրդային շրջանի, այժմ` Նոր Նորք թաղամասի կուսշրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, ուր նա աշխատեց ավելի քան 11 տարի` անջնջելի հետք թողնելով նորաստեղծ թաղամասի կառուցման, կայացման, զարգացման, նոր թաղամասում առկա բազմաթիվ խնդիրների լուծման գործում: Նրա պաշտոնավարման շրջանում Նոր Նորքը հիրավի դարձավ մի նոր քաղաք` քաղաքի մեջ, օձ ու կարիճների բույն, անմարդաբնակ տարածքների վրա հիմնվեցին բնակելի նոր զանգվածներ` շինարարական ժամանակակից կոմունիկացիաներով, ստեղծվեցին արդյունաբերական, գիտահետազոտական, նախագծային միավորումներ, գործարաններ, ֆաբրիկաներ, կրթօջախներ, կենցաղային սպասարկման օբյեկտներ, մարզահրապարակներ, հանգստյան գոտիներ, պուրակներ, այգիներ, որոնց մի մասն այսօր էլ կա` սաֆյանական շնչով ու միջավայրով: Նոր Նորքի սիրտը համարվող Գայի պողոտան դարձրեց հիրավի թանգարան բաց երկնքի տակ` այնտեղ տեղադրելով հանրապետության տարբեր վայրերից, հատկապես` Սյունյաց աշխարհից փոխադրված արժեքավոր հուշարձաններ, խաչքարեր, հիմնեց նոր կոթողներ: Գայի պողոտայի երկու թեւերի վրա տեղադրվեցին Հայկ Նահապետի, զորավար Գայի, Դավիթ Անհաղթի, Տորք Անգեղի արձանները, նրա նախաձեռնությամբ շունչ առան Ջրվեժի հանգույցի շուրջ 39 նորակառույց հիմնարկները: Քանի որ իրեն վստահված շրջանը համարում էր իր տունը, Պավել Սաֆյանը գտնում էր, որ շրջանում ծավալված լայնամասշտաբ աշխատանքների առաջին պատասխանատուն ինքն է, իրենից հետո միայն` մնացյալ պատասխանատուները, եւ նրանցից անաչառ խստությամբ պահանջում էր բարեխիղճ մոտեցում հանձնարարված գործին: Նա խստապահանջ էր նախ ինքն իր նկատմամբ, ինչպես ասում են` սկզբում իրեն կսղոցեր, հետո` նրանց, ովքեր անհրաժեշտ մակարդակով չէին կատարում հանձնարարականները: Բայց ինքն իր ափերից երբեք դուրս չէր գալիս, անչափ բարեհոգի էր: Նրա մասին Երքաղկոմի 2-րդ քարտուղար Ն. Ստեփանյանն ասել է` «…Այսքան տարիների ընթացքում չի եղել մի դեպք, որ իր ենթակա աշխատողներից որեւէ մեկի մասին գեթ մի բացասական բառ արտահայտի…»: Նոր Նորքի մոտ 300 հազար բնակչությունը ամենօրյա ականատեսն ու մասնակիցն էր այն յուրատեսակ վերելքին, որ ապրում ու դառնում էր նորաստեղծ թաղամասը: Տարիներ հետո անգամ, երբ նա այլեւս շատ վաղուց ոչ միայն Նոր Նորքի ղեկավարը չէր, այլեւ` հանիրավի մոռացության էր մատնված, Նորքի բնակիչները շարունակում էին հիշել ու սիրել իրենց քարտուղարին, իրենց թաղամասի հիմնադրին ու նրա նվիրյալ կառուցողին: Խորհրդային շրջանի բնակիչներից մեկի` Սամվել Թահվերդյանի հավաստմամբ, անգամ` 1994 թ.-ի մարտի 27-ին Միքայելյան ազգանունով մի նորքեցու ղեկավարությամբ, Երեւանի` Խորհրդային շրջանի վարչական շենքին հարող հրապարակում Խորհրդային շրջանը Երեւան քաղաքից առանձնացնելու նպատակով ստորագրահավաք է կազմակերպվում, նպատակ ունենալով առանձին քաղաքի կարգավիճակ պահանջել թաղամասի համար, այն անվանակոչելով Սաֆյանավան: Իհարկե, 7 հոգուց բաղկացած նախաձեռնող խմբին չի հաջողվել իրականացնել այդ գաղափարը, բայց հաջողվել է իրականացնել մեկ ուրիշ` ոչ պակաս կարեւոր գաղափար. Երեւան քաղաքի Խորհրդային շրջանի զարգացման եւ բարգավաճման գործում ունեցած մեծ ավանդի համար Նոր Նորքի թաղապետարանի որոշմամբ (թաղապետ` Դավիթ Պետրոսյան) եւ երախտապարտ բնակչության ջանքերով 2004 թ.-ի մայիսի 28-ին` Հայաստանի Հանրապետության օրը, Խորհրդայինի շրջանի նախկին շրջկոմի շենքի բակում կանգնեցվել է Պավել Սաֆյանի կիսանդրին: Իսկ դեռեւս 1994 թ.-ի ապրիլի 14-ին նրան շնորհվել էր Նոր Նորք թաղային համայնքի պատվավոր անդամի կոչում: Գնահատանք, որը խոսում է Պավել Սաֆյանի նկատմամբ ժողովրդի տածած մեծ սիրո եւ հարգանքի մասին: Նոր Նորքի զարգացման գործում նրա` միայն մեկ ցանկությունն անկատար մնաց` թաղամասի մուտքի մոտ ջրաշխարհի կառուցումը: Բայց, ի վերջո, այն իրողություն է դարձել:
Տեղին եմ համարում նշել, որ պակաս նշանակալից չի եղել նրա ավանդը նաեւ Սիսիանի շրջանի զարգացման գործում, եւ նրա հիշատակը որեւէ կերպ կարելի է հարգել նաեւ Սիսիանում` որեւէ փողոց, դպրոց նրա անունով անվանակոչելով:
Պավել Սաֆյանը միայն կուսակցական, պետական պաշտոնյա ու ղեկավար չէր: Նա նաեւ գիտության մարդ էր, մտավորական: 1972 թ.-ին պաշտպանել է դիսերտացիա եւ ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակել է Սյունիքի ժայռապատկերներին նվիրված մեծածավալ եւ ուշագրավ մենագրություններ:
Այնուամենայնիվ, որքան շատ էր ժողովուրդը սիրում եւ գնահատում Պավել Սաֆյանին, այնքան խտանում էր նրա նկատմամ խանդը ղեկավար շրջանակներում: Երբ Նոր Նորքը դարձել էր իսկական դրախտ Երեւանի մեջ, Պավել Սաֆյանին անսպասելիորեն կանգնեցնում են աշխատանքը եւ աշխատավայրը թողնելու ծանր փաստի առաջ: Նրան այլընտրանք չէր մնում, քան` համաձայնվել նոր առաջարկված պաշտոնի ստանձնումը. 1983 թ.-ին նշանակվում է Մասիսի շրջկոմի առաջին քարտուղար: Այստեղ էլ կարողանում է արժանանալ բնակչության հարգանքին ու սիրուն, սակայն կրկին աշխատանքը թողնելու «նոր առաջարկ է ստանում»: 1987 թ.-ին նշանակվում է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր արխիվային գլխավոր վարչության պետի պաշտոնում, իսկ 1993-ին աշխատանքի է անցնում ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտում որպես փոխտնօրեն: Մահկանացուն կնքում է 2000 թ.-ի փետրվարի 21-ին:
Որքան էլ փորձվեց հանիրավի «արխիվացնել» նրա անունն ու մոռացության տալ ժողովրդի իսկական սիրույն արժանացած ղեկավարին, միեւնույն է, ժամանակն է ամենամեծ դատավորը, որն էլ նրա անվան վրայից մաքրեց «մոռացության փոշին» եւ փայլեցրեց համաժողովրդական գնահատումով` վառ հիշողությամբ:
Ղեկավարի նրա մարդկային, բարոյական որակները բարձր են գնահատել հանրապետության ճանաչված մտավորականներն ու կուսակցական պետական գործիչները: Նրա ինքնատիպ ղեկավար լինելու մասին բազմաթիվ հոդվածներ են տպագրել ժամանակի ամենահեղինակավոր թերթերն ու հանդեսները` «Գրական թերթը», «ԿչՏվպՍ», «հՎպվՈ», «խՌՑպՐՈՑցՐվՈÿ չՈջպՑՈ», «ծպջՈՉՌրՌՎՈÿ չՈջպՑՈ», «թՏսՏր ԸՐՎպվՌՌ», ԱՄՆ-ում տպագրվող «հՏՉՖպՑ սՈռՒ» եւ այլ հանդեսներ: Նրա մասին գովեստի եւ գնահատման խոսքեր են գրել Համո Սահյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Հովհաննես Շիրազը, «Նորությունների եւ մամուլի» հայաստանյան բաժանմունքի ղեկավարներն ու թղթակիցները, Սարգիս Խաչատրյանն ու շատ շատերը:
Մարդն ապրում է այնքան, որքան որ ապրում է ժողովրդի հիշողության մեջ: Իսկ ժողովրդի եւ պատմության մեջ ապրելու ու հարատեւելու` իր անվանն առնչվող «հիշատակներ» Պավել Սաֆյանը շատ է թողել:

Ժորա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
«Սիսական» ՀԿ նախագահ
LANGUAGE/ЯЗЫК
ENGLISH РУССКИЙ
Заказ гостиницы
Забронируй и получи возврат в размере 10%.
Аэропорт
Аэрофлот
Расписание
Курсы валют
Обменный курс Центрального банка
Банки Армении
Обменники
Гостиницы
Гостиницы
Квартиры и дома Недвижимость в Армении
ПРЕДЛАГАЕМ
ПРЕДЛАГАЮ УСЛУГИ
ВУЗ-ы Армении
ВУЗ-ы Армении


ГУ-ВШЭ

Посольства Консульства
Посольства
Консульства
Искусство
Музыка
Живопись
Кино
Театр
Скульптура
Керамика
Ковры/Гобелен
Ювилирное дело
Народное творчество
Мода
Горнолыжный курорт Армении
Цахкадзор
Бизнес
Выставки
Справочник предприятий Армении
Экспорт/Коммерция
Бизнес-каталог Армении
Софт для бухг. и банков
Литература об Армении
Литературные странички
Армянская литература
Дом книги
История
Матенадаран
Мед.библиотека
Средневековая литература
Библиотеки Армении
E-библиотеки
Союз библиотек
Нац.библиотека
Детск.библиотека
Библиотека им. Иссаакяна Республиканская научно-техническая библиотека
Счётчик
Пн: 300
Вт: 247
Ср: 336
Чт: 376
Пт: 181
Сб: 223
Вс: 326
Всего: 2140317
Рекорд: 3249
OnLine: 18
Сайты наших партнёров
ПАРТНЕРЫ

Сети, компьютеры....

Игры для сотовых...
Работа в Армении
http://www.job.am http://www.list.am/ru http://careercenter.am
Погода
ПОГОДА В ЕРЕВАНЕ

Реклама Google
Armenian Travel Guide