Меню
Путеводитель
Об Армении
Получение визы
Регионы Армении
История Армении
Армянская церковь
Айоц Ашхар
Курорты Армении
Фото Армении
Деятели культуры
Армянская кухня
Нарды
Карты
Тур. маршруты
Тур операторы
Ереван
Полезные ссылки
Армянский алфавит
Спорт
Конкурс Мисс Интернет Армения Miss Internet Armenia
Литературные странички
Контакты
Айоц Ашхар
Карабах
Нахичеван
Джавахк
Васпуракан
Джуга (Джульфа)
Землячество Нахичеванских Армян
Международный клуб тбилисцев
Газета "Нахичеван"
Газета "Тбилисцы"
Поиск
TV/Радио
TV/Радио
СМИ
АРМЯНСКИЕ СМИ
Список «СМИ» по энциклопедии фонда «Хайазг»
Top
Рейтинг@Mail.ru

Rambler's Top100



Сервисы
Музеи
Театры
Рестораны
Бары
Кафе
Ночные Клубы
Казино
Транспорт
Связь
Медицина
Медицина
Долголетие
Наука
Наука в Армении

Национальная Академия Наук Армении

Армянская Технологическая Академия

Медицинская Академия Армении

Армянский филиал МАНЕБ

Армянский филиал Российской академии естественных наук

Инженерная Академия Армении
CD / DVD
CD об Армении
CD / DVD диски
Интервью г-на Ара Папяна (на армянском):
Категория: Айоц Ашхар | Новость от: Admin | 07.09.2009, 11:16

Дорогой соотечественник,
Прочтите пожалуйста важные интервью г-на Ара Папяна (на армянском):
1. О последних Армяно-Турецких протоколах.
2. О признании Геноцида армян и Правовых требованиях армян.
3. О дипломатических отношениях и легальности нынешней армяно-турецкой границы.
Пожалуйста перешлите это письмо вашим соотечественникам..
Мы имеем право знать.
Искренне Ваш,
Modus Vivendi
www.WilsonForArmenia.org
Ողբում եմ քեզ Հայոց աշխարհ
կամ
Երեք-զրո հօգուտ Թուրքիայի

Մինչև հիմա մենք ասում էինք և մեզ ասում էին, որ Թուրքիայի հետ հարաբերությունները
հաստատվելու են առանց նախապայմանների: Շատերն հավատում էին դրան: Հավատում էին,
գուցե նաև այն պատճառով, որ հակառակը պատկերացնել հնարավոր չէր: Հակառակը
պարզապես կիմաստազրկեր հայոց պետականությունը, հակառակը պարզապես արյունը ջուր
կդարձներ, իսկ երկիրը` տնամերձ:
Այսօր կարող ենք արձանագրել, որ իրողությունն ավելի սարսափելի է, քան վատագույն
կանխատեսումները: Առկա արձանագրություններով Հայաստանի Հանրապետության
իշխանություններին առաջարկվում է ընդունել Թուրքիայի բոլոր 3 նախապայմանները:
Թուրքիայի առաջին նախապայմանը մեր իրավունքների ուրացումն է և Թուրքիայի
նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարումը, այսինքն` առկա սահմանների
ճանաչումը: ՙՀայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև
դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՚ արձանագրության 4-րդ կետը
բավարարում է Թուրքիայի այս պահանջը:
Թուրքիայի երկրորդ նախապայմանը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում
թողնելն է, այսինքն` Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումն է միմիայն տարածքային
ամբողջականության սկզբունքի հիման վրա: Նույն արձանագրությունը բավարարում է նաև
այս պայմանը, քանի որ 2-րդ կետը, վերահաստատելով այն սկզբունքները, որոնց հիման
վրա կառուցված են պետությունների հարաբերությունները, լռության է մատնում
ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Թուրքիայի երրորդ նախապայմանը Ցեղասպանության միջազգային ճանաչման
գործընթացից հրաժարումն է: Այս նախապայմանը ևս բավարարվել է: ՙԵրկկողմ
հարաբերությունների զարգացման մասին՚ արձանագրության մեջ ստեղծվելիք
ենթահանձնաժողովների թվում նշված է նաև ՙպատմական հարթությամբ զբաղվող
ենթահանձանաժողովը՚, որը պետք է զբաղվի նաև ՙերկու ժողովուրդների միջև …
գոյություն ունեցող խնդիրների հստակեցմամբ՚: Իսկ ո՞ր հարցն է ամենից խնդրահարույցը,
որը կարիք ունի հստակեցման: Իհարկե, դա Հայոց ցեղասպանության հարցն է:
Ակնհայտ է, եթե Հայաստանն ընդունի առաջարկվող արձանագրությունները, ապա
Թուրքիան ամբողջովին կստանա այն, ինչին ձգտում էր: Իսկ ի՞նչ ենք ստանալու մենք: Միթե՞
այնքան կարճատես կլինենք, որ կօրինականացնենք Հայաստանի Հանրապետության
տարածքների բռնազավթումն ու մեր ազգային գույքի բռնատիրումը Թուրքիայի
Հանրապետության կողմից և կզոհաբերենք մեր ժողովրդի ապագան:
Եթե վերոհիշյալ արձանագրությունները ստորագրվեն, ապա նոր Խորենացու պետք
կունենանք, որ գրի ՙՈղբում եմ քեզ, Հայոց աշխարհ, … որովհետև վերացան թագավորդ ու
քահանադ, … հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը՚:
Արա Պապյան
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար
31 օգոստոսի, 2009թ.

ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՙԱռավոտ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին

Հարգելի պարոն խմբագիր,
Ձեր թերթում ս.թ. սեպտեմբերի 3-ի հրապարակած առաջնորդողը Դուք ավարտում եք մի շատ
կարևոր հարցադրումով. ՙՊետք է վերջապես հստակեցնել՝ արդյո՞ք Ցեղասպանության միջազգային
ճանաչումը և պահանջատիրությունն այսօր մեր պետության ամենաառաջնակարգ և
ամենահրատապ խնդիրներն են՚: Հաշվի առնելով վեցշաբաթյա քննաշրջանը, որի մեջ ներկայումս
գտնվում է հայ ժողովուրդը՝ միանգամայն ժամանակին արված հարցադրում է:
Փորձեմ ինքս պատասխանել այդ հարցադրմանը և միևնույն ժամանակ հույս հայտնել, որ իրենց
քաղաքական գործիչ համարող անձինք, իսկ դրանք գրեթե անհաշիվ են Հայաստանում, նույնպես
կարձագանքեն Ձեր հարցադրմանը:
Անձամբ ինձ համար Ցեղասպանության ճանաչումն առաջնային ու էական չէ և չի եղել, թեև
անձնապես մեծ և բարեավարտ ջանքեր եմ գործադրել ճանաչման ուղղությամբ [օրինակ, Կանադայի
կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը]: Ցեղասպանության ճանաչման
գործընթացը պետականազուրկ հայ ժողովրդի սփյուռքի հատվածի միակ հնարավոր գործողությունն
էր՝ նպատակամղված մասնակի՝ բարոյական, հատուցում ստանալուն: Իհարկե կար և կա
Ցեղասպանության ճանաչումը նյութական և տարածքային հատուցումով պտղավորելու աղոտ
ձգտումը, որի իրականացման գործնական ուղին մինչև հիմա ինձ համար անըմբռնելի է մնում:
Բոլորովին այլ է պահանջատիրության հարցը: Ընդհանրապես, պահանջատիրություն բառն
ընկալվում է որոշակի բացասական ստվերով, ուստի ներկա հայ քաղաքական կյանքում,
հատկապես պետականամերձ շրջանակներում, դրանից հեռու մնալու ձգտում կա:
Պահանջատիրությունը ՙclaims under international law՚ (պահանջներ ըստ միջազգային իրավունքի)
երկարաշունչ եզրույթի բավականին հաջող թարգմանությունն է: Պահանջները և պահանջներին
հետամուտ լինելը միջազգային հարաբերությունների մեջ մշտապես գոյություն ունեցող երևույթներ
են, և դրա մեջ ինքնին որևէ բացասական բան չկա: Պահանջատիրության բնույթը որոշվում է ոչ թե
պահանջի ընդգրկմամբ, այլ նրա օրինական կամ անօրինական լինելով, այսինքն՝ որքանով են տվյալ
երկրի հավակնությունները խարսխված միջազգային իրավունքի վրա: Այս առումով, Հայաստանի
Հանրապետության տարածքային իրավունքները միանգամայն անթերի են, քանի որ խարսխված են
անժամանցելի և անբեկանելի միջազգային փաստաթղթի՝ այն է Իրավարար վճռի (Arbitral Award)
վրա: Ավելին, հայոց պահանջատիրության հարցը, որն ըստ էության հայրենատիրության
ջատագովություն է, նաև մարդու իրավունքների հարց է, քանի որ այն կոչված է վերականգնելու
սեփական հայրենիքից ու ազգային ժառանգությունից զրկված անհատ մարդու և միևնույն
հանրությանը պատկանող անհատների հավաքական իրավունքը:
Այսուհանդերձ, ես կողմ եմ պահանջատիրության քաղաքականությանը ոչ թե այն պատճառով, որ
դրա օրինական իրավունքն ունենք կամ միայն ուզում եմ օգնել իմ հայրենակիցներին վերականգնելու
մեր ոտնահարված իրավունքները, այլև այն պատճառով, որ դա է հայոց պետականության
հզորացման միակ հնարավորությունը, ըստ այդմ՝ հայ ժողովրդի հարատևման եզակի ուղին:
Ուղին, որով այսօր փորձում են ընթանալ Հայաստանի Հանրապետության իշխանությունները,
ամենադյուրին, սակայն անհեռանկարային ճանապարհ է: Դրանով չի լուծվում Հայաստանի
Հանրապետության առջև ծառացած և ոչ մի կենսական խնդիր, այն է.
ա) պետության ինքնիշխանության և այդ պետության քաղաքացիների անվտանգության
ապահովում;
բ) երկրի տնտեսական զարգացման և այդ երկրի քաղաքացիների բարեկեցության համար
նպաստավոր պայմանների ստեղծում;
գ) նախորդ երկուսի հենքի վրա՝ այսինքն ապահով և բարեկեցիկ երկրի մեջ, ազգային ինքնության
և մշակույթի զարգացում:
www.wilsonforarmenia.org
Մենք անասելի բարձր գնով Վրաստանից մեր կախվածության փոխարեն ստանում ենք
կախվածություն Թուրքիայից, այսինքն, դառնում ենք Թուրքիայի բարեհաճության և ներքին
կայունության պատանդը:
Վերջերս հայաստանյան թերթերից մեկը, նկատի ունենալով Հայ-թուրքական չարաբաստիկ
արձանագրությունների վերաբերյալ իմ արտահայտած մտքերը, գրել էր, որ ես ամենահոռետեսական
կանխատեսումներն եմ արել: Ուզում եմ հիշեցնել, որ հոռետեսները ուղղակի լավ տեղեկացված
իրատեսներ են: Ես պարզապես շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ է մեզ սպասում, եթե
ստորագրենք վերոհիշյալ արձանագրությունները...
Մենք այսօր միջազգային հարաբերությունների մեջ անհամամասնորեն մեծ տեղ ենք գրավում,
քանի որ համաշխարհային ուժերը Հայաստանի նկատմամբ իրավական և բարոյական
պարտավորություններ ունեն: Բնական է նրանց ձգտումը ձերբազատվելու դրանցից: Ի վերջո, այսօր
Հայաստանն այս ծանր վիճակի մեջ է նաև նրանց մեղքով և Հայաստանի հանդեպ իրենց
դաշնակցային պարտավորություններն ուրանալու պատճառով:
Ուրեմն այսպես, հայ-թուրքական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորումից հետո,
մենք պարզապես կդադարենք աշխարհի քաղաքական հոլովույթի մեջ գոյություն ունենալուց և
կդառնանք ոչինչ՝ ռուսական ռազմական միջուկով Թուրքիայի տնտեսական կցորդը:
Պահանջատիրությունը այն զրոն է, որը տասնապատկում է մեր դերն ու նշանակությունը:
Ուզում եմ հավատալ, որ դա հասկանում է նաև երկրի քաղաքական ղեկավարությունը, քանի որ
նույն այն ուժերը, որ այսօր Հայաստանի Հանրապետության իշխանություններին դրդում են
ուրանալու պետության և ազգի օրինական իրավունքները, վաղն առաջին հերթին օգնելու են
իշխանափոխություն իրականացնել Հայաստանում: Անհեռատեսություն է քաղաքականության մեջ
հույս դնել երախտագիտության վրա: Եթե մեկն այսօր նոր էջ է բացում պատմության մեջ, պիտի
ընդունի նաև, որ նոր էջը լրացնելու են նոր մարդիկ: Առավել ևս, երբ դրանով թուլացնելու է իր
դիրքերը: Այսօր, ըստ ամենայնի, մենք կորցրել ենք ազգային ինքնապահպանման բնազդը: Սակայն
արդյո՞ք մենք ինքնապահպանման բնազդը կորցրել ենք նաև անհատական մակարդակի վրա... Ցույց
կտան առաջիկա շաբաթները:
Այսպիսով, Հայոց պահանջատիրությունն է Հայաստանի Հանրապետության կենսապահովման
միակ հնարավորությունը, հայ ժողովրդի արժանապատիվ գոյության միակ հենքը:
Արա Պապյան
ՙՄոդուս վիվենդի՚ կենտրոնի ղեկավար
3 սեպտեմբերի, 2009թ.
Հ.Գ. Վերոնշյալ խնդիրների ու հարցերի մասին ավելի մանրամասն՝ իմ հեղինակած «ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» ժողովածուում (Երևան, 2009), որն անվճար տեղադրված է ՙՄոդուս վիվենդի՚ կենտրոնի
պաշտոնական կայքէջում՝ www.wilsonforarmenia.org:

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և
ՙընդհանուր սահմանը որոշող համապատասխան պայմանագրերի՚ մասին


Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր դիվանագիտական հարաբերությունների հաստատման
վերաբերյալ քննարկումների շրջանակում մամուլում մի քանի անգամ հնչել է այն միտքը, թե դիվանագի-
տական հարաբերությունների հաստատումը ենթադրում է սահմանների ճանաչում կամ մինչևիսկ
ամրագրում է դրանք: Միանգամայն սխալ և միջազգային իրավունքի մեջ հիմքեր չունեցող պնդում:
Միջազգային հարաբերությունների արդի փուլում դիվանագիտական հարաբերությունների
հաստատումը կարգավորող և դրանց ընթացքը կանոնակարգող փաստաթուղթը Դիվանագիտական
հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի միջազգայնագիրն է (կոնվենցիա) (1961թ.): Սույն
կոնվենցիայի երրորդ հոդվածը թվարկում է այն 5 գործառույթները, որոնք վերապահված են
դիվանագիտական առաքելությանը: Դրանց մեջ ճանաչման, առավել ևս սահմանների ճանաչման
գործառույթ չկա: Նշյալ կոնվենցիայի մեջ սահման բառ ընդհանրապես չկա :
Քանի որ, հայաստանյան հասարակական մտքի մեջ լուրջ խառանշփոթ կա պետությունների կամ
կառավարությունների ճանաչման և, այսպես կոչված, սահմանների ճանաչման հարցի շուրջ,
նպատակահարմար եմ համարում համառոտակի անդրադառնալ դրան:
Խորքի մեջ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների հստակեցումը
կամ ամրագրումը երկու տարբեր իրավական գործողություններ են: Նույն Թուրքիայի Հանրապետու-
թյունը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պահին սահմանային վեճեր է ունեցել,
իսկ ոմանց հետ մինչև հիմա էլ ունի՝ Հունաստան, Սիրիա, Իրաք և Իրան: Նման իրավիճակը չի
խանգարել և չի խանգարում Թուրքիային բնականոն հարաբերություններ ունենալ այդ երկրների հետ:
Եթե դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթադրեր սահմանների ճանաչում,
ապա այսօր աշխարհում սահմանային/տարածքային վեճ պիտի գրեթե չլիներ: Սահմանների վերաբերող
ամենահեղինակավոր հրատարակության1 տվյալներով 1990-ական թվականների կեսերին աշխարհում
առկա էր տարածքային/սահմանային 314 վեճ, որոնք վերաբերում էին 112 երկրի: Սա այն պարագայում,
երբ այս երկրների ճնշող մեծամասնության միջև առկա են դիվանագիտական հարաբերություններ:
Ի դեպ նշեմ նաև, որ պետությունների ու կառավարությունների փոխադարձ ճանաչումն անգամ իր
մեջ չունի սահմանները ճանաչելու իրավական հետևանք: Ըստ միջազգային հանրային իրավունքի,
ճանաչում նշանակում է միմիայն պետության կամ կառավարության ճանաչում (statehood or government):
Սահմանների որոշման հարցը, ինչպես նշել էի, առանձին հարց է և ընկած է սահմանակից երկրների
բացառիկ իրավասության ոլորտում2 և ունի այլ գործընթաց: Ըստ այդմ, սահմանները ճանաչվում են
սահմանակից երկրների միջև կնքված միջպետական (երկկողմ կամ բազմակողմ) համապատասխան
պայմանագրով, որն անպայմանորեն պիտի պարունակի սահմանագծի նկարագրությունը կամ պիտի
հղում կատարի այդ նկարագրությունը պարունակող մեկ այլ օրինական փաստաթղթի:
Продолжение
LANGUAGE/ЯЗЫК
ENGLISH РУССКИЙ
Заказ гостиницы
Забронируй и получи возврат в размере 10%.
Аэропорт
Аэрофлот
Расписание
Курсы валют
Обменный курс Центрального банка
Банки Армении
Обменники
Гостиницы
Гостиницы
Квартиры и дома Недвижимость в Армении
ПРЕДЛАГАЕМ
ПРЕДЛАГАЮ УСЛУГИ
ВУЗ-ы Армении
ВУЗ-ы Армении


ГУ-ВШЭ

Посольства Консульства
Посольства
Консульства
Искусство
Музыка
Живопись
Кино
Театр
Скульптура
Керамика
Ковры/Гобелен
Ювилирное дело
Народное творчество
Мода
Горнолыжный курорт Армении
Цахкадзор
Бизнес
Выставки
Справочник предприятий Армении
Экспорт/Коммерция
Бизнес-каталог Армении
Софт для бухг. и банков
Литература об Армении
Литературные странички
Армянская литература
Дом книги
История
Матенадаран
Мед.библиотека
Средневековая литература
Библиотеки Армении
E-библиотеки
Союз библиотек
Нац.библиотека
Детск.библиотека
Библиотека им. Иссаакяна Республиканская научно-техническая библиотека
Счётчик
Пн: 316
Вт: 368
Ср: 475
Чт: 435
Пт: 702
Сб: 438
Вс: 327
Всего: 2150518
Рекорд: 3249
OnLine: 22
Сайты наших партнёров
ПАРТНЕРЫ

Сети, компьютеры....

Игры для сотовых...
Работа в Армении
http://www.job.am http://www.list.am/ru http://careercenter.am
Погода
ПОГОДА В ЕРЕВАНЕ

Реклама Google
Armenian Travel Guide